Բռնություն՝ շտապօգնության աշխատակցի նկատմամբ. կա ձերբակալված

Տղամարդը մոխրամանով հարվածել է շտապօգնության աշխատակցի դեմքին՝ պատճառելով գանգուղեղային վնասվածք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզում: Կասկածյալը ձերբակալվել է։

«Փետրվարի 21-ին, ժամը 06:40-ին, ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 31-ամյա բուժակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը մեկնած դեպքի վայրում պարզել է, որ ժամը 05:10-ի սահմաններում շտապօգնության անձնակազմը կանչով մեկնել է Ազատան բնակավայրի 28-րդ փողոցի տներից մեկը՝ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու համար։ Այդ ընթացքում տան որդին՝ 44-ամյա տղամարդը, հարձակվել է բուժաշխատողի վրա և մոխրամանով հարվածել նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ։

Մեկնաբանել