2024-ին Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա նկատմամբ աճել է 5,9%-ով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2024-ին Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 10 տրլն 127 մլրդ 165,9 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա 9 տրլն 505 մլրդ 221,6 մլն ՀՀ դրամի համեմատ։
2024-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 338 հազ. 443 ՀՀ դրամ, նախորդ տարվա՝ 3 մլն 206 հազ. 674 ՀՀ դրամի համեմատ։