Փետրվարի 20-21-ի ձնաբքի պատճառով ՆԳՆ փրկարար ծառայությունն արգելափակումից դուրս է բերել 359 տրանսպորտային միջոց: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Նախարարությունից նշում են, որ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել նաև 877 քաղաքացու՝ ցուցաբերել համապատասխան օգնություն։ Արգելափակման առավել շատ դեպքերը գրանցվել են, մասնավորապես, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում, ինչպես նաև՝ Երևանում։
Փրկարարները, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, 24/7 ռեժիմով շարունակում են աշխատանքներ իրականացնել՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցները և անօգնական քաղաքացիներին։