Հենրիխ Մխիթարյանը` եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում Calciomercato-ն։

Նշվում է, որ Մխիթարյանի տրանսֆերը գնահատվում է 15 մլն եվրո: Բացի այդ, ըստ իտալական կայքի՝ հայազգի ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանի 23 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել