Հումանիտար օգնությունը սեփականացնում է Սիրիայի կառավարությունը. բժիշկներ

Սիրիայի կառավարությունը վերցնում է միջազգային հանրության՝ սիրիական Կարմիր մահիկի միջոցով ուղարկած բժշկական օգնության առյուծի բաժինը. ըստ BBC-ի՝ այսօր Ժնևում հայտարարել են Սիրիայի հարցով բժշկական կազմակերպությունների միության ներկայացուցիչները:

Բժիշկները նշել են, որ հումանիտար օգնությունը ամեն օր ռմբահարման ենթարկվող քաղաքացիական բնակչությանը չի հասնում: Նրանց խոսքով՝ Կարմիր մահիկի միջոցով ուղարկվող դեղերի մինչև 95%-ն ուղղվում է կառավարական բանակի և Բաշար Ասադի կողմնակիցների բուժմանը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով, 1.2 մլն սիրիացի շտապ հումանիտար օգնության կարիք ունի: