Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահն ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները։ ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Կողմերը քննարկել են նաև ԱՊՀ ՄԽՎ խորհրդում և այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:

Մեկնաբանել