Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը

Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը: Այս մասին «Լուրեր»–ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Բադալյանը նշել է, որ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան:

2024-ի նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի մնացած երկու հոդվածների վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է Ադրբեջանին:

Հունվարի 9-ին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ ներկայացրել էր հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Հայաստանի առաջարկները:

Մեկնաբանել