Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է, հայտարարել է նրա փաստաբանը

Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է, հայտարարել է նրա փաստաբան Ջարեդ Գենսերը։ Նա աշխարհի առաջնորդներին, ինչպես նաև Հայաստանի վարչապետին կոչ է արել դատապարտել ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի: Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում դրված հայտարարությունում նշվում է, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը ստիպում է նրան շարունակել մասնակցությունը կեղծ դատավարությանը։ Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ չնայած առողջական լուրջ խնդիրներին՝ Վարդանյանին այնուամենայնիվ ստիպել են կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին, որը գաղտնի և դռնփակ է եղել: «Հաշվի առնելով Ռուբենի առողջական վիճակը՝ … Continue reading Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է, հայտարարել է նրա փաստաբանը