Հենրիխ Մխիթարյան. Յուրաքանչյուրս մեր մեղքի բաժինն ունենք

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Լոնդոնի «Չելսիին» պարտվելուց (2:3) հետո «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ անհաջող արդյունքի համար մեղավոր է ամբողջ թիմը: Այս մասին հաղորդում է Terrikon-ը:

-Արդյունքը վատն է, բայց լավ խաղացինք: Գոհ ենք մեր ցուցադրած խաղից: Պարտվեցինք, որովհետև ոչ պարտադիր, անգամ՝ անբացատրելի սխալներ թույլ տվեցինք:

-Ձեզ, ըստ ամենայնի, ոչ-ոք չի մեղադրի, քանի որ կիսապաշտպանությունը լավ գործեց…

-Մենք թիմ ենք, և պարտությունն ընդհանուր է, յուրաքանչյուրս մեր մեղքի բաժինն ունենք:

-Պյատովին հաճախ փոխանցումներ կատարելը Լուչեսկուի առաջադրա՞նքն էր:

Առաջադրանքը գնդակը պահելն էր: Ոչ ոք չէր ասել այն պետք է փոխանցել հենց Պյատովին: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ պարտության մեղքը պետք է բոլորով կիսենք, ոչ թե մեկն, ում կցանկանան ընտրել որպես քավության նոխազ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել