«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER): Այս մասին հայտնում է «Հետք»-ը։
«ԴՕԿ» կուսակցությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։
«Մեզ փոխանցված տեղեկությունները, ըստ որոնց նա գտնվում է հիվանդանոցում, չեն հաստատվում, ինչը խորացնում է մտահոգությունը»,- ասված է հայտարարության մեջ։