«Անորա» ֆիլմը 5 «Օսկար» է ստացել՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում:
Ֆիլմում խաղում են հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը։
Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 97-րդ արարողությունը, որտեղ պարգևատրվել են 2024 թվականի լավագույն ֆիլմերը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Անորա»-ի հետ մրցում էին «Բրուտալիստը», «Բոլորին անհայտը», «Կոնկլավը», «Սուբստանցիա», «Էմիլիա Պերես», «Դյունա. մաս 2», «Ես դեռ այստեղ եմ», «Նիկելե տղաները» և «Չարը» ֆիլմերը:
«Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Շոն Բեյքերը «Անորա» ֆիլմի համար: «Լավագույն գլխավոր դերասանուհի» անվանակարգում հաղթել է Մայքի Մեդիսոնը՝ մերկապարուհի Անորա Միխեևայի դերի համար։ «Անորա»-ն «Օսկար» է ստացել նաև «Լավագույն սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։