Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը պատանդ է վերցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը․ Սիմոնյան

Ադրբեջանը պատանդ է վերցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը․ Սիմոնյան

Ադրբեջանը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել, և փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Սիմոնյանի կարծիքով, Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները նույնպես հասկանում են դա։  

Խորհրդարանի ղեկավարը դրական է գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ։ 

Մարտի 3-ին Թուրքիայի նախագահը դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անհամբեր սպասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանը։ Նա նաև նշել է, որ Անկարան ակտիվացրել է ջանքերը Հարավային Կովկասում բարգավաճման և կայունության հասնելու համար։ 

«ՀՀ-ն նույնպես իր հայտարարություններով, իր դիրքորոշումով ցույց է տվել, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և շարունակելու է այդ ուղղությամբ գործողություններ իրականացնել, և հույս ունեմ, որ Թուրքիան տեսնելով այդ քայլերը նույնպես իր դիրքորոշումը կսկսի հստակ արտահայտել»,- մեկնաբանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։

Կարգավորման գործընթացի մեկնարկից հետո Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը երկու անգամ հանդիպել են՝ Պրահայում և Նյու Յորքում։ Հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում