Անմտություն է ասել, թե Բաքվի բանտում գերիների վիճակը բարելավվել է. Մեսրոպ Առաքելյան

«Անտրամաբանական է հայտարարել, թե Բաքվի բանտում պահման պայմաններ են բարելավվել»,- նշում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում։ Մինչ նրա գործընկերները Ազատության հրապարակում հացադուլ են հայտարարել՝ կոչ անելով Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանին դադարեցնել իր երկշաբաթյա հացադուլը, Առաքելյանը հերքում է պահման պայմանների բարելավման մասին պնդումները։

«Հրապարակված բոլոր լուսանկարներն ու տեսագրությունները վկայում են՝ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների առողջության հետ կապված տեսանելի խնդիրներ կան»,- շեշտում է քաղաքական գործիչը։ Առաքելյանը նաև մանրամասնում է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։

Մեկնաբանել