Հումանիտար օգնության ուղեբեռն արդեն Հալեպում է

Երևանից Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռն այսօր` ժամը 14:00-ին, վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում և արդեն բեռնաթափվում է։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց «Օգնի´ր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը:

Սա «Oգնի´ր եղբորդ» նախաձեռնության շրջանակում Հալեպ ուղարկված երրորդ ուղեբեռն է։ Այն կշռում է 13 տ և բաղկացած է 12-15-կիլոգրամանոց արկղերից:

Հիշեցնենք, որ Սիրիա հումանիտար բեռ փոխադրող օդանավն այսօր առավոտյան զննման նպատակով վայրէջք էր կատարել Էրզրումի օդանավակայանում։ Թուրքական լրատվամիջոցները սակայն գրել էին, թե հայկական ինքնաթիռի վայրէջքն Էրզրումում հարկադիր էր:

Մեկնաբանել