«Ալիտալիա»-ն կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Հայաստան

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` «Ալիտալիա»-ն, սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Հայաստան: Այս մասին հաղորդում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

Վաղը «Զվարթնոց»-ում այդ իրադարձությանը նվիրված ասուլիսին մասնակցելու են Հայաստանում Իտալիայի դեսպանը, ավիաընկերության և օդանավակայանի ղեկավարությունը:

Մեկնաբանել