Մարդասիրությունը հետքայլ է անում, աշխարհը ֆունդամենտալ փոփոխությունների մեջ է. Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը: Նա անդրադառնում է Բաքվի կեղծ դատավարություններին և գերիների նկատմամբ խոշտանգումներին՝ շեշտելով, որ պահն է դիմելու Արդարադատության միջազգային դատարան՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների դեմ կոնվենցիայի» շրջանակում։
-
ԵՄ անդամակցության մասին նախագիծը Եվրաինտեգրման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացավ
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացավ։ Նախագիծը կընդգրկվի առաջիկա ԱԺ նիստի օրակարգում։ Ավելի վաղ նախատեսված էր, որ Եվրաինտեգրման հանձնաժողովը «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին պետք է եզրակացություն տար մարտի 3-ին և նախագիծն ուղարկեր երկրորդ ընթերցմամբ քվեարկության։ Սական իրավական տեխնիկական հարցերի պատճառով քվեարկությունը հետաձգվել էր։
-
Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար. Մելիքբեկյան
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Վրաստանի թիմի հետ խաղում 1:6 հաշվով կրած պարտությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև։ «Բավականին երկար ժամանակ մենք՝ թիմը, մարզչական շտաբը և ֆեդերացիայի ներկայացուցիչները, շփվել ենք, քննարկել և եկել այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը: Մարզիչն արդեն իր խոսքն ասել է, և ես ևս մեկ անգամ, բոլորիս անունից, հաստատում եմ դա, քանի որ մենք մեկ թիմ ենք: Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար: Սակայն երկար զրույցներից հետո մենք խոստանում ենք առաջ շարժվել՝ անկախ ֆուտբոլի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքից: Մենք պատրաստ ենք […]
-
ՔՊ-ն մեր լուծումները մտցրել է իր ծրագրի մեջ․ «Ապրելու երկրի»
«Քաղաքացիական պայմանագիրը» 2021-ի բազմաթիվ խոստումներից ոչ մեկը չի կատարել, ասում է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը։ Նրա խոսքով՝ ՔՊ-ն իր ծրագրում ներառել է իրենց առաջարկած լուծումները։ Մալխասյանը բացառում է ՔՊ-ի հետ համագործակցությունը։
-
Քաղաքական որևէ ուժի հետ «չենք կոալիցվելու»․ զրույց Լևոն Բարսեղյանի հետ
Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցում է նաև «Եվրադաշինքը»։ Այն ներկայացնում է երեք կուսակցություն՝ Հանրապետությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը։ «Եվրադաշինքի» քաղաքապետի թեկնածուն անկուսակցական Լևոն Բարսեղյանն է՝ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Բարսեղյանն անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հավանական համագործակցությանը, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի խնդրին ու այլ թեմաների։
-
Ֆիրդուս. հանրային գերակա շահի ու կառուցապատման արանքում
Երևանի կենտրոնում՝ 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի թաղամաս) քիչ թվով բնակիչներ են մնացել։ Նրանք առ այսօր պայքարում են իրենց իրավունքի վերականգնման համար։ Ասում են՝ սեփականության համար անընդունելի ցածր գին է առաջարկում կառուցապատողը, տվյալ դեպքում՝ «Էլիտ Գրուպը»։ ՍիվիլՆեթը եղել է թաղամասում ու զրուցել բնակիչների հետ։
-
Viva-իգլխավոր տնօրենԱրմեն Ավետիսյանը ներկայացրել է ընկերության փորձը՝ «Capital Markets Armenia»
Հրապարակվում է որպես գովազդ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը մասնակցել է «Capital Markets Armenia» երրորդ միջազգային համաժողովին՝ ելույթ ունենալով Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացմանը նվիրված հատվածում։ Համաժողովը կազմակերպել է «Cbonds Congress»–ը՝ «Cbonds»–ի աջակցությամբ։ Կոնֆերանսի շրջանակում տեղացի և արտերկրից ժամանած մասնագետների միջև քննարկվել են Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացման, կապիտալի համաշխարհային շուկայում ապագայի ռազմավարությունների ու հեռանկարների, կրիպտոարժույթների, թվային ակտիվների վերաբերյալ հարցեր։ Հայաստանի կապիտալի տեղական շուկայում մինչ օրս ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը երկրի ՏՀՏ ոլորտի առաջատար Viva-ն է: Փետրվարի 12-ին ընկերությունը հայտարարել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին՝ թողարկելով դոլարային պարտատոմսեր` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով։ Պարտատոմսերի տեղաբաշխողն […]
-
Ուոլցի հայտարարությունը և Բաքվի հայ պատանդները. ինչ սպասել
Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հաղորդմանն անդրադառնում է երեք թեմայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շուրջ քննարկումներին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի՝ Բաքվի հայ գերիներին ազատ արձակելու կոչին և Հայաստանում բիզնես ոլորտի մի քանի նորությունների:
-
Ռասմուսենը 2024-ին ծառայությունների համար Հայաստանից ստացել է մինչև 500,000 եվրո
Ժաննա Ավագյան Հայաստանի կառավարությունը տեղեկություն չի տրամադրում, թե որքան գումար է ծախսել Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի Հայաստան այցի և ծառայությունների համար։ Մինչդեռ, LobbyFacts.eu տվյալների բազայի համաձայն՝ Ռասմուսենը 2024-ին Հայաստանին մատուցած ծառայությունների համար ստացել է 400,000-499,000 եվրո։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (2009-14), Դանիայի նախկին վարչապետ (2001-09) Անդերս Ֆոգ Ռասմուսենը որպես իր հիմնադրած ընկերության ղեկավար արդեն առնվազն երկու տարի է, ինչ այցելում է Հայաստան։ Կառավարությունը ՍիվիլՆեթին չի տրամադրել տեղեկատվություն, թե որքան գումար է վճարվել Rasmussen Global ընկերությանը՝ վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթը (պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն): ՍիվիլՆեթի հարցերը, թե Rasmussen […]