Ավելի քան 70 մարդ Է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Սիրիայում կառավարական անվտանգության ուժերի և տապալված Բաշար Ասադի ռեժիմի հավատարիմ զինյալների միջև բախումների հետևանքով: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից (Syrian Observatory for Human Rights)։
Կենտրոնից հայտնել է, որ բախումներ են տեղի ունեցել պաշտպանության և ներքին գործերի նախարարության աշխատակիցների և հեռացած ռեժիմի բանակի զինյալների միջև:
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ Ասադի տապալված ռեժիմի մնացորդները հինգշաբթի օրը ծրագրված հարձակում են ձեռնարկել ափամերձ շրջանում իրենց ուժերի վրա, որը մեծամասամբ բնակեցված է ալևի փոքրամասնության ներկայացուցիչներով:
Ափամերձ Տարտուս և Լաթաքիա քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել, հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը:
Լաթաքիայում անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ լավ ծրագրված և կանխամտածված հարձակման ընթացքում Ասադի աշխարհազորի մնացորդների մի քանի խմբեր հարձակվել են դիրքերի և անցակետերի վրա՝ թիրախավորելով պարեկներին Ջաբլե շրջանում:
Քաղաքացիական անձանց խորհուրդ է տրվել մնալ տանը։
Գանձասար պարբերականի Լաթաքիայի թղթակիցը հայտնում է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Պարետային ժամը երկարաձգվել է։