Ինտերը հետաքրքրվում է Շախտյորի մի քանի ֆուտբոլիստներով

Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոն, կիսապաշտպաններ Վիլիանը և Ֆերնանդինյոն հայտնվել են Միլանի «Ինտերի» հետաքրքրության շրջանակներում։ Ինչպես հաղորդում են իտալական ԶԼՄ-երը, միլանյան ակումբի ներկայացուցիչները երեկ ներկա են եղել «Չելսի»- «Շախտյոր» հանդիպմանը, որպեսզի անձամբ հետևեն ֆուտբոլիստների խաղին։

Հիշեցնենք, որ երեկ «Ստեմֆորդ Բրիջում» Վիլիանը դարձել է դուբլի հեղինակ, իսկ Դոնեցկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ֆերնանդինյոն դարձել էր հաղթական գոլի հեղինակ։

Մարզական գործընկեր` SportArmenia.com