Սիրիայում աշխատանքը Կարմիր Խաչի համար անհաղթահարելի է դարձել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ այլևս չի վերահսկում վատթարացող իրավիճակը Սիրիայում, խնդիրներն անհաղթահարելի են դարձել. հաղորդում է BBC-ն:

«Հումանիտար իրավիճակը վատանում է՝ չնայած միջոցառման մասշտաբների ընդլայնմանը»,- հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը:

Հիշեցնենք նաև, որ իրավիճակի սրման և երկրից իր հավանական հեռացման մասին հարցին ի պատասխան Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նշել է. «Ես սիրիացի եմ և պիտի ապրեմ ու մեռնեմ Սիրիայում: Ես արևմուտքի մարիոնետը չեմ»:

Միևնույն ժամանակ հայտարարությամբ հանդես են եկել Սիրիայում աշխատած բժիշկները՝ տեղեկացնելով, որ Սիրիա ուղարկված հումանիտար օգնության դեղամիջոցների առյուծի բաժինը վերցնում է Բաշար Ասադի կառավարությունը: Ռմբահարման ենթարկված բնակչությանը դեղերը չեն հասնում:

Մեկնաբանել