Սիրիան էլեկտրաէներգիայի համար կրկին Թուրքիային է դիմել

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը կրկին Թուրքիայից էլեկտրականություն ստանալու միջոցներ է որոնում. հաղորդում է The Syria Report-ը:

Հեռուստատեսային հարցազրույցում Թաներ Յիլդիզն ասել է, որ Սիրիային էլեկտրականություն մատակարարող մասնավոր «Ակսա Էներջի» ձեռնարկությունը Սիրիայի կառավարության կողմից մատակարարումները վերսկսելու առաջարկ է ստացել, և որ այդ գործընթացը կտևի մոտ տասn օր:

Հոկտեմբերին Յիլդիզը հայտարարել էր, որ Սիրիան կասեցրել է ներմուծումը, մինչ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Սիրիայի իշխանությունները Թեհրանից են ներմուծումն իրականացնում:

Պարզ չէ սակայն, թե Սիրիայի իշխանություններն ինչու են ցանկանում վերականգնել Թուրքիայից ներմուծումը, երբ դա հենց իրենք էին կասեցրել: