Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Վարչապետի և ԵԽ գլխավոր քարտուղարի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը նախորդել էր տեղեկությունը, որ մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանում քննարկվելու է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը: