Իգուաինը չի խաղա 3 շաբաթ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի (2։2) ժամանակ վնասվածք էր ստացել, 3 շաբաթով դուրս է եկել շարքից։ Հաղորդում է AS-ն։

Արգենտինացի ֆուտբոլիստը վնասել է աջ ազդրի վերին մասը, որի պատճառով բաց կթողնի Իսպանիայի առաջնության շրջանակներում «Լևանտեի», «Ատլետիկի» և «Բետիսի» հետ կայանալիք հանդիպումները։ Բացի այդ, Իգուաինը չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք հանդիպմանը։

Մեկնաբանել