Հարսանեկան ալբոմ` 88 տարվա համատեղ կյանքից հետո

Չինացի ամուսիններ Ու Ցունխանը և Ու Սունշին, որոնք միասին են արդեն 88 տարի, լուսանկարվել են հարսանեկան ալբոմի համար: Ինչպես գրում է The Sun պարբերականը, թոշակառուներին տոնական այս ֆոտոսեսիան նվիրել է չինական լուսանկարչական ընկերություններից մեկը:

Լուսանկարներում 101-ամյա Ու Ցունխանն ու նրա 103-ամյա կինը՝ Ու Սունշին, լուսանկարվել են հարսանեկան հագուստով. ամուսինը՝ կոստյումով և փողկապով, կինը՝ հարսանեկան զգեստով և քողով, ձեռքին՝ կարմիր վարդեր:

Ու Սունշին և Ու Ցունխանն իրենց հարսանիքի օրը լուսանկարվելու հնարավորություն չեն ունեցել. 1924թ. Չինաստանում տեսախցիկները հասանելի չեն եղել, ուստի չինական լուսանկարչական ընկերություններից մեկը հարսանեկան ֆոտոսեսիաներ է առաջարկում տարեց զույգերին՝ վերջապես հարսանեկան ալբոմ կազմելու համար:

Մեկնաբանել