Boeing-ը կրճատում է աշխատակիցների թիվը

Ամերիկյան ավիաշինական Boeing ավիակոնցեռնը կվերակառուցի իր ռազմական և տիեզերական ստորաբաժանումները և 30%-ով կկրճատի մենեջերների կազմը։ Վերակազմավորումների նպատակը մինչ 2015թ. ծախքերի $1,6 մլրդ-ով կրճատումն է:

Ընկերությունում հայտարարել են, որ փոփոխություններն ուղղակի պատասխան են ԱՄՆ-ի բյուջեի ծախսերի լրացուցիչ կրճատման ծրագրին, որը կսկսի գործել 2013թ. հունվարի 2-ից: Ըստ Boeing-ի՝ որոշումները նաև երկարաժամկետ նպատակներ են հետապնդում։
Կորպորացիան մտադիր է մենեջերների և մյուս աշխատակիցների թվի 1:9,7 հարաբերակցությունը հասցնել մինչև 1:12,5-ի: Boeing-ում աշխատատեղերի կրճատման ծրագիրը մեկնարկել է 2010-ից։ Ընկերությունում չեն նշում, թե քանի աշխատակից է մինչ այժմ ազատվել աշխատանքից։

Վերջին շրջանում ծախքերի կրճատման միջոցառումներ են իրականացնում ԱՄՆ-ի ռազմա-արդյունաբերական համալիրի գրեթե բոլոր խոշոր կորպորացիաները՝ Lockheed Martin-ը, Northrop Grumman-ը և Raytheon-ը: Lockheed-ը, օրինակ, մենեջերների թիվը կրճատել է 25%-ով:

Boeing-ի հասույթում ռազմական պատվերների մասնաբաժինը 40% է: Այս ոլորտում եկամուտների վերահսկումը ընկերության ընդհանուր շահութաբերության ապահովման հարցում հանգուցային նշանակություն ունի:

Մեկնաբանել