McDonald’s-ի համաշխարհային վաճառքի ցուցանիշները նվազել են

Ֆաստֆուդ-ռեստորանների՝ աշխարհի խոշորագույն ցանցերից մեկը՝ McDonald’s-ը, վերջին ինը տարում առաջին անգամ հայտարարել է վաճառքի ծավալների անկման մասին: Ընթացիկ տարվա հոկտեմբերին ընկերության շահույթն ամբողջ աշխարհում նվազել է 2%-ով:

Ամերիկյան կորպորացիան իր արտադրանքի հանդեպ հետաքրքրության նվազման պատճառ է համարում համաշխարհային անբարենպաստ տնտեսական իրավիճակն ու ԱՄՆ-ում աճող մրցակցությունը:

McDonald’s-ի մրցակիցներ Burger King-ն ու Wendy’s-ը վերջին ժամանակներում ուշադրությունը կենտրոնացրել են ճաշացանկի բազմազանության ու հեռուստագովազդի որակի բարձրացման վրա:

Ըստ տնտեսագետ-վիճակագրագետների՝ աշխարհում սիրված համբուրգերի համար ամենաշատը վճարում են նորվեգացիները: «Բիգ Մաքի գործակցի» համաձայն՝ Նորվեգիայի բնակիչները մեկ համբուրգերի համար վճարում են ավելի քան 7$:

Երկրորդ տեղում Ֆրանսիան է. այստեղ նույն համբուրգերն արժե մոտ 6$: Համեմատության համար՝ ԱՄՆ-ի տարածքում «Բիգ Մաքն» արժե ընդամենը $4,33:

Մեկնաբանել