Իրանական ավիաընկերությունները դոլարը կգնեն բորսայում

Իրանի կառավարությունը ավիաընկերություններին 12260 ռիալ/1 դոլար փոխարժեքով ազգային արժույթ չի տրամադրի: Այս մասին հայտարարել է  Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Համիդ Ռեզա Փահլեվանին, հաղորդում է իրանական Mehr News-ը:

Այժմ ընկերությունները դոլար կգնեն արժութային բորսայում: Ավիացիոն վառելիքը կվաճառվի 7000 ռիալ/1 լիտր գնով: Ավելի վաղ այն վաճառվել է 2000 ռիալ/ 1 լիտր գնով:

Նոյեմբերի 6-ին իրանական ավիաընկերությունները ներքին չվերթների ավիատոմսերի գները բարձրացրել են միջինը 65%-ով: