ՀԱԿ ակտիվիստներն ուրբաթօրյա հերթական ցույցն արեցին

ՀԱԿ ակտիվիստներն այսօր կրկին հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև և մի շարք պահանջներ էին ներկայացնում: Մասնավորապես` նրանք պահանջում էին արդարացնել ՀԱԿ 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել ոստիկանության` կեղծ ցուցմունքներ տված ծառայողներին և կեղծ ցուցմունքի դրդություն կատարած պաշտոնատար անձանց:

Հիշեցնենք, որ 2008թ. ի վեր ՀԱԿ ակտիվիստներն ամեն ուրբաթ բողոքի ակցիա են իրականացնում դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատություն շնորհել մարտի 1-ի գործով ձերբակալվածներին:

Մեկնաբանել