«Չճանաչված դիպլոմ». Վրաստանի բուհը արցախցուն դուրս է թողել ուսումնառությունից

Արցախից տեղահանված Անուշ Պետրոսյանն անցած տարի ընդունվել էր Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (GIPA), բայց ամիսներ անց, երբ արդեն սովորում էր, իրեն ասել են, որ չեն ընդունում Արցախի պետական համալսարանի դիպլոմը, և նա չի կարող շարունակել ուսումը։

Հայաստանի կրթության նախարարությունից ասել են, որ նման դեպքի չեն առնչվել, իսկ Վրաստանի համալսարանում նրան ասել էին, որ խնդրի լուծումը տեսնում են Ադրբեջանի նախարարություն դիմելու մեջ։

Մեկնաբանել