Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների ազդեցությունը Կովկասի վրա գնալով մեծանում է, և մենք մեզ գլոբալ զարգացումներից չպետք է առանձնացնենք, նշում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Պետրոսյանի խոսքով՝ նման պայմաններում ոչ թե պետք է սպասել, այլ դիրքավորվել։ Միջազգայնագետն անդրադառնում է Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին և դրանցում Հայաստանի հնարավոր դերին։
-
Արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. թվեր, խնդիրներ, հեռանկարներ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը Սիվիլնեթի հետ զրույցում ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները: Ծրագրի ներկա վիճակը Ներկայում Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվել է 1,020 հավաստագիր, որից իրացվել է ընդամենը 115-ը: Սա բավականին ցածր ցուցանիշ է, քանի որ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20-23 հազար ընտանիք: Փոխնախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում դիտվում է որոշակի աճ, սակայն այն դեռևս բավարար չէ: «Նմանատիպ խոշոր սոցիալական ծրագրերը, հատկապես մեր փորձառությունից ելնելով, ունեն նմանատիպ վարքագիծ շահառուների կողմից, որովհետև նախորդ ծրագրերի դեպքում նույնպես առաջին շրջանում գրեթե դիմելիություն չկար», – նշել է Խաչատրյանը: Օրինակ է բերվում նախորդ ծրագիրը, որտեղ […]
-
Երևանի այգիներում վարձակալած տարածքների 62 տոկոսը՝ վերագնահատված կադաստրային արժեքով
Երևանի քաղաքապետարանի ապրիլի 21-ի աշխատանքային նիստին հայտարարվեց, որ շարունակում է այգիներում և հանրային տարածքներում վարձակալական պայմանագրերի վերանայումն ու արդիականացումը՝ ելնելով նոր կադաստրային արժեքների սահմանումից։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այգիներում գործող 3,459 պայմանագրերից 2,175-ը (ավելի քան 62 տոկոսը) արդեն վերագնահատվել են նոր կադաստրային արժեքով։ Միաժամանակ, 1,284 պայմանագրերից 479-ը վարձակալներն արդեն ծանուցվել են, սակայն ծանուցումները հետ են վերադարձվել։ Բացի այդ, առկա են 454 պայմանագրեր, որոնք համարվում են խնդրահարույց, ինչպես նաև 165 պայմանագրեր՝ ծանուցման և ճշգրտման փուլում։ Քննարկման առարկա դարձան նաև բազմաբնակարան շենքերին կից ավտոտնակների, օժանդակ շինությունների և խորդանոցների վարձակալության պայմանագրերը։ Ըստ քաղաքապետարանի, ընդհանուր 15,717 նման օբյեկտներից 12,311-ը՝ շուրջ 78 […]
-
Ծրագրային աուդիտի իրականացման բաց մրցույթի հրավեր
Սիվիլիթաս հիմնադրամն անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում։ Ծրագրի տևողությունը երեք տարի է՝ 01.06.2024թ-ից մինչև 31.05.2027թ․։ Առաջին տարեկան աուդիտը վերաբերում է 01.06.2024 – 31.05.2025թթ․ ժամանակահատվածին։ Աուդիտն իրականացվելու է SIDA-ի ստանդարտ տեխնիկական առաջադրանքին համապատասխան։ Գնառաջարկը պետք է ներկայացնել ՀՀ դրամով՝ բոլոր կիրառելի հարկերը և այլ ծախսերը ներառյալ։ Աուդիտի ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագիրը նախատեսվում է կնքել մինչև սույն թվականի մայիսի 31-ը, իսկ առաջին տարվա ծրագրային աուդիտը և աուդիտորական եզրակացությունը պետք է ներկայացնել մինչև 2025թ․ օգոստոսի 31-ը։ Աուդիտորները մրցութային տեխնիկական և ֆինանսական առաջարկությունները պետք է ուղարկեն [email protected] էլ․ հասցեին՝ մինչև […]
-
Կոնդի վերակառուցման մրցույթում հաղթող չի ընտրվել
Կոնդ թաղամասի վերակառուցման մրցութային գործընթացում հաղթող չի ընտրվել։ Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի ապրիլի 21-ի աշխատանքային նիստի ընթացքում։ «Չի արձանագրվել մի հայեցակարգ, որը լիարժեքորեն բավարարեր հանձնաժողովի պահանջներին։ Ներկայում իրականացվում է աշխատանք՝ առկա հայեցակարգերի և ճարտարապետական լուծումների համադրման ուղղությամբ՝ նպատակ ունենալով մշակել ամբողջական մի նոր հայեցակարգ։ Այն պետք է անցնի մասնագիտական քննարկումներ, որից հետո հնարավոր կլինի խոսել դրա գործնական կիրառման, ներդրողների ներգրավման և Կոնդի վերակառուցման նախագծի հաջորդ փուլերի մասին», – հայտարարեց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ գործընթացը մեկնարկել է դեռևս այն ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը՝ չորս տարի առաջ։ «Ենթադրվում էր, որ ծրագիրը […]
-
Ընկալում կա, որ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտում ժողովրդի կամքը․ Փաշինյան
Ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապի խնդիր կա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովի ժամանակ։ «Ես կարծում եմ՝ ճեղք կա ժողովրդի և Հայաստանում հաստատված իրավակարգի միջև։ Այս ընթացքում ես միայն համոզվել եմ, որ այդ ճեղքը կախված է և կապված է նրա հետ, որ բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ սահմանադրական հանրաքվեների՝ պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը»,- հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետի կարծիքով՝ Հայաստանում արդարադատության ուշացման հարցը խորքային է, և պատճառներից մեկը կառուցակարգային ու բովանդակային խզումն է՝ արդարադատության և հասարակության միջև։ […]
-
Համայնքի գումար գողանալը սրիկայություն է․ քաղաքապետարանում քննարկվել են վերջին ձերբակալությունները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 21-ին հայտարարեց, որ կոռուպցիոն դրսևորումներն անընդունելի են քաղաքապետարանում։ Նա անդրադարձավ Շենգավիթի թաղապետարանում նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քննչական գործողություններին՝ իրականացված քրեական վարույթի շրջանակում։ «Էլ ինչքա՞ն պետք է այս գործողությունները կրկնվեն, որ բոլորս հասկանանք՝ խաղի կանոնները փոխվել են»,- ընդգծեց Ավինյանը։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց իրավապահներին և նշեց, որ ինքը կապ չունի տվյալ իրադարձությունների հետ։ «Մի շարք լրատվամիջոցներ տարածեցին լուսանկարներ, որոնք տպավորություն էին ստեղծում, թե իբր ինձ են ձերբակալել։ Պետք է նշեմ, որ դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում և ոչ էլ իմ ներկայությամբ։ Մեր աշխատակիցներից մեկը այս պահին տնային կալանքի տակ […]
-
Աշխարհը՝ 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո. Ժիլ Կեպելի դասախոսությունը ՀՖՀՀ-ում
Գործընկերային բովանդակություն Ապրիլի 17-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանում բացառիկ դասախոսությամբ հանդես եկավ քաղաքագետ և ժամանակակից իսլամի մասնագետ Ժիլ Կեպելը։ Դասախոսության թեման էր՝ «Աշխարհի կարգի խաթարումը․ հոկտեմբերի 7-ից մինչև Դոնալդ Թրամփի ընտրություն»։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի բնակավայրերի վրա պաղեստինյան «Համաս» խմբավորման հարձակումից հետո իսրայելա-պաղեստինյան պատերազմ սկսվեց։ Դասախոսության ընթացքում Ժիլ Կեպելը վերլուծեց այդ իրադարձությունից հետո աշխարհում տեղի ունեցող քաղաքական, գաղափարական և աշխարհաքաղաքական վերափոխումները, ինչպես նաև դրանց անդրադարձը ցեղասպանության միջազգային ընկալման, Հայաստանի տարածաշրջանային դիրքի ու Արևմուտքի ներսում կատարվող քաղաքական վերադասավորումների վրա։ Համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին իր ելույթում կարևորեց նման դասախոսությունները ուսանողների համար. «Ժիլ Կեպելը Միջին Արևելքի ամբողջ տարածաշրջանի մասնագետ է, որտեղ 40 տարի […]
-
Ռուսաստանի կողմից 155 չինացի է կռվում Ուկրաինայում, ասել է Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանի առնվազն 155 քաղաքացի Ռուսաստանի կողմից կռվում է Ուկրաինական պատերազմում։ Զելենսկու հայտարարությունը հաջորդեց դրանից երկու առաջ շաբաթ չինացի երկու մարտիկների գերեվարմանը։ Դա Կիևի առաջին պաշտոնական մեղադրանքն էր Չինաստանին, որ նա Ռուսաստանին մարդուժ է մատակարարում։ Ապրիլի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում Զելենսկին, վկայակոչելով իր կառավարության հավաքագրած տեղեկատվությունը, կրկնել է պնդումը, որ Չինաստանի «շատ ավելի» քաղաքացիներ են ներգրավված հակամարտության մեջ։ Ի պատասխան Զելենսկու հայտարարության՝ Չինաստանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ «համապատասխան կողմերին խորհուրդ է տալիս ճիշտ և սթափ ընկալել Չինաստանի դերը և անպատասխանատու հայտարարություններ չանել»: «Չինաստանը ո՛չ ուկրաինական ճգնաժամի ստեղծողն է, ո՛չ էլ դրա մասնակիցը: Մենք […]