Մինսկի խմբի համանախագահները տարեկան զեկույց են ներկայացրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը ԵԱՀԿ խորհրդին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հարցով տարեկան զեկույցը։

Համանախագահները ներկայացրել են իրենց գործունեությունն անցնող տարվա ընթացքում` անհատական և միացյալ հանդիպումները կողմերի հետ, տարածաշրջան այցերը, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում։

Նրանք քննարկել են նաև Մինսկի խմբի ունեցած դերը` տարածաշրջանում ճնշումը թուլացնելու և բռնության կիրառումից խուսափելու համար, մասնավորապես՝ դեսպան Կասպրշիկի և նրա թիմի՝ տարածաշրջանում կատարած աշխատանքի արդյունքում։

Նրանք նաև հանդիպել են Ուկրաինայի և Շվեյցարիայի պատվիրակությունների հետ` ապագայում ԵԱՀԿ-ի ղեկավարումը ստանձնելու հնարավորությամբ պայմանավորված։

Մեկնաբանել