Գնիշիկ և Մոզրով. Նախիջևանին սահմանակից սակավամարդ գյուղերը

ՍիվիլՆեթի նկարահանող խումբն այցելել է Վայոց ձորի Գնիշիկ և Մոզրով գյուղեր, որոնք ներկայում Արենի խոշորացված համայնքի կազմում են։

Ճանապարհ դեպի վեր։ Երևացողը Ագարակաձոր գյուղն է։
Մարտի 18-ին Արենիում 20 աստիճան էր, բարձրադիր Գնիշիկում սառն է։ Ձյունը դեռ չի հալվել։
Գնիշիկ գյուղը։ Հեռվում երևացող երկհարկանի տիպային տները կառուցվել են 1989-ին՝ այն ժամանակվա Հայաստանի ղեկավար Վլադիմիր Մովսիսյանի նախաձեռնությամբ։ Այդ ժամանակ գյուղում սողանքների պատճառով շատ տներ վնասվել էին։ Գյուղում հիմա ընդամենը մի քանի ընտանիք է ապրում։
Գնիշիկի միջնադարյան գերեզմանատունը՝ խաչքարերը։
Ժիգուլին և խորհրդային մոդելի մեքենաները այստեղ դեռ արդիական են։ Ճանապարհների բարեկարգումն ու նոր Ճանապարհների կառուցումը էական են այս բնակավայրերի գոյության համար։
Մոզրով գյուղը։ Այս գյուղում 100-ից քիչ մարդ է ապրում։ Նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
ՍիվիլՆեթի նկարահանող խումբն աշխատում է Մոզրով գյուղում։ Հեքիաթներում խոսվում է, որ արջը եկավ մեղրը կերավ։ Մեղվապահ Հակոբը պատմում է սրա մասին իրական կյանքում։ Արջը եկել հերթով նրա փեթակները բացել, մեղրը կերել է։ Հիմա էլեկտրական հովիվ են դրել, որ արջը չմոտենա։
Մոզրովի վարչական ղեկավար Եղիսաբեթ Խաչատրյանը համեստորեն չուզեց խոսել։ Բայց փաստը, որ այս հեռավոր գյուղը բանիմաց ու երիտասարդ կին ղեկավար ունի, ինքնին հետաքրքիր է։
Մոզրովի տներից մեկում այս արձանիկը տեսանք։
Գյուղի դպրոցը վաղուց չի գործում։ Գյուղի մի քանի երեխաները դպրոց հաճախում են Արփի գյուղում, որը մոտ 12 կմ հեռու է, իսկ ճանապարհը՝ անբարեկարգ։
Տեսարան Մոզրովից։
Նկարահանում։ Այս մարդը տրակտորիստ է։ Ճանապարհները, որ հողային են, հիմնականում նա է հարթեցնում։
Մոզրովը հայտնի է իր քարանձավներով։
Ճանապարհ դեպի Արփա գետի հովիտ։

Մեկնաբանել