Քննարկվել են Ղազախստանի դպրոցներում հայերենի դասավանդման խնդիրները

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Ղազախստանի ազգությունների ասամբլեայի պավիրակությանը՝ ասամբլեայի քարտուղարության ղեկավար Երալի Տոգժանովի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի ազգությունների ասամբլեայի նախագահի տեղակալ Արտուշ Կարապետյանը և Կարագանդայի մարզի հայկական մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Նավասարդյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ղազախստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Այիմդոս Բոզժիգիտովը:

Հյուրերը ներկայացրել են Ղազախստանում ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականության սկզբունքները և Ղազախստանի ազգությունների ասամբլեայի գործունեությունը:

Քննարկվել են Ղազախստանի հայ համայնքների խնդիրները՝ մասնավորապես անդրադառնալով Ղազախստանի ընդհանուր հանրակրթական և կիրակնօրյա դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման խնդիրներին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է սփյուռքի նախարարության ծրագրերը և առաջարկել համագործակցել նշված ծրագրերի շրջանակում:

Հանդիպման ընթացքում փոխհամաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի Ղազախստանի ազգությունների ասամբլեան կաջակցի Ղազախստանի հայ համայնքի՝ նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցություն ունենալու հարցում:

Մեկնաբանել