Արաբկիր. բնակիչները դեմ են բակի ցանկապատը քանդելուն, նշում են «թմրամիջոցների շրջանառության» խնդիրը

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար 27, 27ա ու Փափազյան 12 շենքերի բնակիչներն ահազանգում են, որ թաղապետարանից եկել և ուզում են քանդել իրենց այգու՝ բակային տարածքի ցանկապատը՝ քաղաքապետարանի բանավոր հրահանգով։ Բնակիչներն ասում են, որ բակը վերածվել էր թմրամիջոցների տեղադրման տեղի, և իրենք այդկերպ փորձում են իրենց երեխաներին հեռու պահել թմրավաճառներից։ Քաղաքապետարանից Սիվիլնեթին հայտնեցին, որ վաղը խնդրի շուրջ պարզաբանում կտան։

Մեկնաբանել