Վիսենտե դել Բոսկե. մեզ հարկավոր է ընկերական հանդիպում անցկացնել

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն որոշում է կայացրել Պանամայի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնել։

«Չենք ցանկանում դեմ գնալ որևէ ակումբի, սակայն մեզ հարկավոր է ընկերական հանդիպում անցկացնել։ Հայտացուցակում են հայտնվել այն ֆուտբոլիստները, ովքեր իմ կարծիքով համապատասխանում են այն խաղային սխեմային, որն ընտրել եմ այդ հանդիպման համար։ Նա նաև խոսել է «Ոսկե գնդակի» խաղարկությունից:

Քվեարկության վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։ Այդ ժամանակը կօգտագործեմ ճիշտ ընտրություն կատարելու համար։ Ամեն դեպքում, հույս ունեմ, որ այդ մրցանակը կշնորհվի իսպանացի ֆուտբոլիստի»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մեկնաբանել