Քանի դեռ կա Մեսսին, անիմաստ է խոսել Ոսկե գնդակի համար պայքարի մասին. Ալվեշ

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը երեկ մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հայտարարությունները Մեսսի-Ռոնալդու մրցակցության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ պորտուգալացին ասել էր, որ «Ոսկե գնդակի» համար պայքարում ինքը Մեսսիին զիջում է վարկի պատճառով։ Ռոնալդուի կարծիքով՝ շատերը կարծում են, որ ինքը մեծամիտ մարդ է, սակայն դա այդպես չէ։

«Ռոնալդուի և Մեսսիի մրցակցությունն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար ի սկզբանե ի օգուտ պորտուգալացու չէր։ Քանի դեռ կա Մեսսին, իմաստ չկա խոսել պայքարի մասին։ Լեոն ֆենոմեն է, և դա քննարկման առարկա չէ։ իսկ Ռոնադլդուն նրան զիջում է ոչ թե իր իմիջի պատճառով, այլ տաղանդի», – ասել է Ալվեսը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել