Մեկնարկում է «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2012» խորհրդաժողովը

AEGEE-Երևան/ Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպությունը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կանցկացնեն «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2012թ.» խորհրդաժողովը:

Այս նոր ինտերակտիվ երիտասարդական ծրագիրը իրենից ներկայացնում է ԵՄ Խորհրդարանի գործունեության քաղաքական մոդելավորումը, որի թեման է «Եվրամիության քաղաքականությունը Արևելյան գործընկերության եկրների նկատմամբ. Հնարավորություններ և մարտահրավերներ»:

Այն երիտասարդներին ներգրավելու է Եվրամիության որոշումների իրական կայացման նմանակող գործընթացի մեջ: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները ստանձնում են ԵՄ Խորհրդարանի պատգամավորների, ինչպես նաև մի շարք առաջատար եվրոպական քաղաքական պաշտոնյաների դերերը:

Մոդել-համաժողովին մանակցում է մոտ 120 երիտասարդ Երևանից ու Հայաստնի մարզերից, ինչպես նաև 15 մասնակից՝ Եվրոպայից, այդ թվում, Սլովակիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Նիդեռնլանդներից, Լեհաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանց և Լյուքսեմբուրգից:

Այսպիսով, ՀԵՄՄ 2012 իր մասշտաբներով կլինի Հայաստանում երբևէ կազմակերպված ամենամեծ քաղաքական մոդելավորում-խորհրդաժողովը:

Մեկնաբանել