Սիրիական տանկերը Գոլանի բարձունքներում էին ՄԱԿ-ի թույլատրությամբ. Դամասկոս

Դամասկոսը հավաստում է, որ նոյեմբերի 3-ին Գոլանի բարձունքների չռազմականացված հատվածում տանկերի տեղակայումը եղել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի համաձայնությամբ. հաղորդում է Itar-tass-ը: Ինչպես նշվում է նամակում, որը ուրբաթ օրը սիրիական պատվիրակության կողմից ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, բանակն այդ քայլը կատարել է «սահմանային գյուղերը ահաբեկիչներից մաքրելու նպատակով»:

«ՄԱԿ-ի Ուժերի հրամանատարությունը անհրաժեշտ ձևով տեղեկացրել է իրավիճակի մասին՝ հարցում անելով Բրեյգ և Բիր-Աջեմ գյուղեր զինյալների ոչ մեծ խումբ մտցնելու հնարավորության մասին»,- նշված է նոտայում, որը ստորագրված է ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի կողմից: Նամակից կարելի է եզրակացնել, որ «առաջիկա ժամերի ընթացքում» խաղաղապահների կողմից ստացվել է «բանավոր թույլատրություն երկու գյուղերը ահաբեկիչներից ազատելու նպատակով սահմանափակ ռազմական գործողություն իրականացնելու համար»:

Տանկերի (ըստ ՄԱԿ-ի՝ դրանք չորսն էինք) մուտքը գյուղեր, որ գտնվում էին իսրայելական բանակից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Իսրայելի ղեկավարության կողմից դիտվել է՝ որպես 1974թ. Իրայելի և Սիրիայի միջև ձեռք բերված ռազմական համաձայնության խախտում: Դրությունը բարդացել է երկու պատճառով. նոյեմբերի 5-ին սիրիական կողմից հրետակոծվել է իսրայելական մի ջիփ, իսկ նոյեմբերի 8-ին Գոլանի բարձունքներում պայթել է երեք ռումբ:

ՄԱԿ-ի քարտուղարին հասցեագրված նամակում սիրիական կողմն արդարանում է. «Եթե նույնիսկ գնդակները ճեղքել են Իսրայելի սահմանը, ապա դրանք միայն սխալմամբ են եղել արձակված այդ ուղղությամբ, կամ եղել են զինյալ ընդդիմադիրներինը»: Նամակում նաև նշվում է, որ տանեկրն արդեն դուրս են բերվել ոչ ռազմական գոտուց նոյեմբերի 8-ին, իսկ մնացած զինուժը կլքի տարածքը «72 ժամում»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը Սիրիայի զինուժի այդ քայլը որակել էր «1974թ համաձայնության կոպիտ խախտում», և այս «թույլատրության մասին տեղեկության» պարագայում դա տաօրինակ է:

Մեկնաբանել