ՀՀ կառավարության աջակցությունը քրդական համայնքին կլինի շարունակական․ վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությունը քրդական համայնքին կլինի շարունակական: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նավրոզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին:

«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:

Մեր երկրում ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական և մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները, մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզում: ՀՀ կառավարության աջակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական:

Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ»,- ասված է վարչապետի ուղերձում:

Մեկնաբանել