Բարսելոնայի նախագահը Նեյմարի համար թիկնապահ է վարձել

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը, մտավախություն ունենալով, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է հանդիպել բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի հետ, վերջինիս հսկելու համար թիկնապահ է վարձել։

Այժմ ամեն անգամ, երբ Նեյմարը կայցելի Եվրոպա, նրան անբաժան կերպով կուղեկցի մի մարդ, ում խնդիրն է լինելու թույլ չտալ մյուս թիմերի ներկայացուցիչներին հանդիպել ֆուտբոլիստի հետ։

Ինչպես հաղորդում է elconfidencial պորտալը, թիկնապահի խնդիրը պարզ է՝ «թույլ չտալ, որ ֆուտբոլիստին մոտենան այլ ակումբների ներկայացուցիչնմեր, իսկ եթե մոտեցողը ներկայացնում է Մադրիդի «Ռեալի» շահերը, ապա հարկավոր է նրան պահել օբյեկտից մեկ կիլոմետր հեռավորության վրա»։

Մարզական գործընկեր` SportArmenia.com