Արազ Օզբիլիս. Հոլանդիայում իշխում է տեխնիկան, Ռուսաստանում` ֆիզիկականը

Հայաստանի հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը համեմատել է ռուսական և հոլանդական առաջնությունները, ինչպես նաև խոսել կրասնոդարյան ակումբի հավակնությունների մասին։

«Հոլանդիայում իշխում է տեխնիկան ու մարտավարությունը, իսկ Ռուսաստանում՝ ֆիզիկականը։ Այստեղ ֆուտբոլիստները երբեք չեն կանգնում, եթե նույնիսկ 2 գնդակի առավելություն ունես, դու պետք է պայքարես մինչև վերջ։ Ռուսաստանի առաջնությունը օրեցօր ուժեղանում է։

Իհերկե, «Կուբանն» ունի հավակնություններ։ Մեր թիմի կազմում լավ ֆուտբոլիստներ կան, մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի լինենք մրցաշարային աղյուսակի բարձունքում։ Ժամանակ է հարկավոր, որպեսզի ավելի բարձր դիրքում հայտնվենք, սակայն մենք ճիշտ ուղու վրա ենք, պետք է նույն կերպ շարունակենք և մի քանի տարի անց կտեսնենք, թե արդյո՞ք «Կուբանը» դարձել է թոփ-ակումբ, թե՞ ոչ։

ԲԿՄԱ-ն և «Անժին» ուժեղ թիմեր են։ Վերջինս գլխավորում է հոլանդացի ուժեղ մարզիչ։ Սա նոր թիմ է, սակայն շատ լավ է հանդես գալիս։ Կարծում եմ՝ հենց այս 2 է թիմերն են պայքարելու չեմպիոնության համար։ Թեև չեմ բացառում նաև, որ այդ պայքարին կմիանա նաև «Կուբանը» (ծիծաղում է)», – Օզբիլիսի խոսքերն է մեջբերում Sportbox-ը։

Մեկնաբանել