Պարգևատրվել են մինի ֆուտբոլի հաղթողները

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում դիտել է ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով անցկացված մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Խաղի ավարտին Հանրապետության ղեկավարը շնորհավորել և ՀՀԿ պատվոգրեր ու մեդալներ է հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին: Առաջնության հաղթող թիմը պարգևատրվել է նաև գլխավոր մրցանակով՝ առաջնության հաղթողի գավաթով:

Հատուկ մրցանակներ են շնորհվել առաջնության ռմբարկուին, լավագույն դարպասապահին, ակտիվ մասնակցության համար ամենատարեց խաղացողին և լավագույն մրցավարին: