Հանուն սկուդետոյի պատրաստ եմ ներկել մազերս. Միլիտո

«Ես ամեն ինչ կանեմ «Ինտերի» հաղթանակի համար»,- Gazzetta della Sport-ի հետ զրույցում հայտարարել է «Ինտերի» արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն:

«Պատրաստ եմ անել ամեն ինչ` սկուդետոն հաղթելու համար: Մենք հույս ունենք հաղթել տիտղոսներ, շատ տիտղոսներ»,-հայտարարել է 33-ամյա հարձակվողը, ով հավելել է, թե պատրաստ է անգամ շիկահեր դառնալ մրցաշարում հաղթելու դեպքում:

«Ես անգամ պատրաստ եմ ներկել մազերս, եթե «Ինտերը» հաղթի Իտալիայի առաջնությունը»,- նշել է Միլիտոն:

Մեկնաբանել