Վիտալի Կլիչկո. Եղբայրս փորձառու աղվես է

Վիտալի Կլիչկոն վստահ է, որ իր եղբայր Վլադիմիրը պարտության կմատնի Մարիուշ Վախին:

«Ես տեսել եմ Վախի մարտերը: Նա բարձրահասկան է, ուժեղ է և դեռ անպարտելի: Նա Վլադիմիրի տիտղոսների հավակնորդ է: Կարծում եմ՝ եղբորս դժվարին մարտ է սպասվում: Սակայն վստահ եմ, որ Վլադիրմիրը փորձառու և խորամանկ աղվես է, նա ռինգում պարտության կմատնի Վախին», – Վիտալիի խոսքերը մեջբերում է Sovsport-ը:

Նշենք, որ Վլադիմիր Կլիչկո – Մարիուշ Վախ մենամարտը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 22:00-ին:

Մեկնաբանել