Կլիչկոն պաշտպանեց չեմպիոնական գոտիները

Այս գիշեր Գերմանիայի Համբուրգ քաղաքում գերծանր քաշային կարգում WBA, WBO, IBF և IBO տարբերակներով չեմպիոն ուկարինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն մրցավարների միաձայն որոշմամբ (120:107, 120:107, 119:109) պարտության մատնեց լեհ Մարիուշ Վախին և պաշտպանեց չեմպիոնական գոտիները:

36-ամյա ուկրաինացին անընդմեջ 17-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում և 59-րդը` կարիերայում (50 նոկաուտ): Վերջին անգամ նա պարտվել է 2004 թվականին, ամերիկացի Լեյմոն Բրյուսթերին, իսկ ամբողջ կարիերայի ընթացքում Վլադիմիրը 3 պարտություն է կրել: Վախի համար այս անհաջողությունն առաջինն էր, նախորդ 27 մենամարտերը լեհ բռնցքամարտիկը հաղթանակով է ավարտել:

Մեկնաբանել