Բալոտելին զինվորական Bentley-ով է գնացել մարզման (լուսանկարներ)

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին հերթական անգամ հայտնվել է անգլիական թերթերի առաջին էջերին: Այս անգամ ֆոտոլրագրողների աչքից չի վրիպել իտալացու ավտոմեքենան: Անգլիայի առաջնության 11-րդ տուրի «Տոտենհեմի» հետ հանդիպման նախօրեին Մարիոն մարզման է գնացել Bentley Continental GT ավտոմեքենայով, որը ներկված է զինվորական հագուստի գույներով:

«Մանչեսթեր Սիթիի» մարզաբազայի ավտոկայանատեղում քիչ չեն թանկարժեք մեքենաները, սակայն 160 հազար եվրո արժողությամբ մեքենան նման գրավիչ տեսքով չէր կարող վրիպել մարդկանց աչքերից: Ֆոտոլրագրողները ֆիքսել են նաև «քաղաքաբնակների» գլխավոր մարզչին, ով այդ օրը մարզման է գնացել հեծանիվով: Լուսանկարները դիտեք ստորև.

Մարզական գործընկեր` SportArmenia.com