Սպանել են Գվինեայի գանձատան ղեկավարին

Գվինեայի գանձատան ղեկավար Աիսատու Բուարոն սպանվել է ատրճանակի կրակոցից, տեղեկացնում է Rbc.ru-ն: Հանցագործները, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ,  զինվորական հագուստով են եղել:

Բուարոն մահացել է տեղում մոտ տարածությունից սրտի վրա արձակված երկու կրակոցից: Բժիշկները Բուարոյին փրկելու ոչ մի հնարավորություն չունեին:

Աիսատու Բուարոն հայտնի է կոռուպցիայի դեմ մղած պայքարով: Նա նախաձեռնել էր Կենտրոնական բանկից 1,8 մլն դոլարի գողության հետազոտությունը: Այս հանցագործության մեղավորները դեռ չէին հայտնաբերվել;

Գվինեա պետությունը աշխարհի կոռումպացված երկրներից մեկն է:  Շատերի կարծիքով՝ Բուալոն հնարավոր է՝ դարձել է կառավարության կոռումպացված պաշտոնյաների զոհը, քանի որ խանգարում էր նրանց զբաղվել կոռուպցիայով: