«Շտիգեն» (Shtigen) ընկերությունների խումբը որոշել է ռեսուրսներ ներգրավել կապիտալի շուկայից և թողարկում է 1 մլրդ դրամի պարտատոմսեր՝ 12,75% եկամտաբերությամբ։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը պատմում է իրենց նպատակների մասին և ներկայացնում, թե ինչպես է կորպորատիվ կառավարման թափանցիկ սկզբունքների ներդրումը որոշումների կայացումը դարձնում ավելի որակյալ և կշռադատված:
-
Թուրքիան Ադրբեջանին հիշեցնում է 2020-ի աջակցությունը և հորդորում ճանաչել Հյուսիսային
Թուրքիան իր բնական դաշնակիցներից՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներից ակնկալում է Կիպրոսի թուրքական հատվածի՝ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» միջազգային ճանաչում։ Այդ մասին ապրիլի 15-ին Ադրբեջանում հայտարարել է Թուրքիայի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը՝ Բաքվում մասնակցելով «Թյուրքական պետությունների խորհրդարանական ասամբլեայի» պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովների նիստին։ Աքարը, որը 2018-2023-ին եղել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, նիստի ժամանակ թյուրքական կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ճանաչել Կիպրոսի թուրքական հատվածը որպես անկախ պետություն՝ այն հավասար հարթության վրա դնելով Կիպրոսի հունական հատվածի՝ Կիպրոսի Հանրապետության հետ։ Բացի այդ, Աքարն այդ հարցում հիշատակել է Ղարաբաղը, բայց ոչ թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի համատեքստում, այլ Կիպրոսի թուրքական հատվածի […]
-
Ռուբինյանը և Գալուզինը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը
Հայաստանի ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը։ Ռուսական կողմը նշել է, որ պատրաստ է շարունակել աջակցել Երևանի և Անկարայի միջև երկխոսությանը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր է ողջ տարածաշրջանի կայունության համար։ Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին իրադարձությունների զարգացման մասին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր և «3+3» համագործակցության հարթակի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Այս հարթակը ներառում է Հայաստանը, […]
-
Բողոքի ցույց Արցախի ներկայացուցչության դիմաց՝ թալանվածը հետ բերելու պահանջով
Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ապրիլի 18-ին բողոքի ցույց տեղի ունեցավ՝ Արցախի հիմնադրամի հատկացված գումարների վերադարձի պահանջով։ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որը ցույցի կազմակերպիչներից էր, ասաց, որ այդ գումարը փոխանցվել է 48 ընտանիքների ու յուրացվել։ Ցուցարաները պնդում են, որ տասնամյակներ շարունակ Հայաստանից Արցախ փոխանցված գումարները անցել են օլիգարխների ձեռքը։ Ցուցարարներին լսեց նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
-
Սառնամանիքներ չեն սպասվում․ գրառումները կեղծ են
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերի կեղծ լրատվական էջերը կրկին օգտագործում են հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանի անունը՝ դիտումներ հավաքելու համար։ Այս օրերին տարածվում են գրառումներ սպասվող սառնամանիքների վերաբերյալ։ «Ուշադրություն բոլորին․ Հայաստանը սառչելու է՝ մինչև -10°C»,- նշված է գրառումների մեջ։ Գրառմանը կցված հոդվածի լուսանկարում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն է, ինչից տպավորություն է ստեղծվում, թե հեղինակը Սուրենյանն է: Գագիկ Սուրենյանը՝ սունկ կայքերի մշտական հերոս Մինչև -10°C ջերմաստիճանի նվազման վերաբարյալ գրառումը տարածվում է պարբարաբար։ Գրառմանը կցված է ikuk.arminfonews.ru կայքի հղումը։ Հոդվածը հրապարակվել է մարտի 25-ին, սակայն տեքստը ձմռան մասին է։ «[…] ջերմաստիճանը գիշերային ժամերին կարող է իջնել մինչև -20°C: Սա արդեն սովորական […]
-
Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ ոչ մի առնչություն չունենք․ Շահրամանյան
Բռնի տեղահանումից հետո մինչև այսօր Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ ոչ մի առնչություն չունենք։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ «Ես գտնում եմ, որ մեզ հետ պետք է հաշվի նստել, բոլոր սոցիալական խնդիրներն ունեն իրենց լուծումները, և մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակում աջակցել նաև Հայաստանի կառավարությանը։ Այսպիսի պահվածքը, որ մեզ օտար ենք զգում, դա անթույլատրելի է»,- ասել է Շահրամանյանը։ Հարցին, արդյոք Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական, իրավական, հոգեբանական և այլ ճնշումներ զգո՞ւմ եք, Արցախի նախագահը պատասխանել է․ «Չեմ զգում»։ Ադրբեջանի հետ բանակցություններից հրաժարվելու և Արցախը լուծարելու մեղադրանքների մասին Արցախի լուծարման համար Հայաստանի իշխանությունները մեղադրում են Սամվել Շահրամանյանին՝ վկայակոչելով 2023-ի […]
-
Ինչ կարժենա արցախցիների բնակապահովման ծրագիրը և ինչու է ցածր դիմելիությունը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ներկայացնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի ընթացքը, համակարգային խնդիրներն ու լուծման ուղիները։ Ինչո՞ւ են բնակարանների ձեռք բերման հավաստագրերը դժվար իրացվում, ինչպե՞ս են վարկային պատմությունն ու բանկային սահմանափակումները խոչընդոտում արցախցիներին տուն ունենալու ճանապարհին, և արդյոք բավարա՞ր են առաջարկվող գումարները՝ հատկապես մենակ ապրողների համար։
-
ԿԳՄՍՆ-ն կձևավորի մասնագիտական խումբ՝ երեխաների վրա վնասակար խաղերի ազդեցության կանխարգելման
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին՝ հոգեբաններից մասնագիտական խումբ ձևավորելու և երեխաների վրա վնասակար խաղերի հնարավոր ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն անելու համար։ «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղի՝ դպրոցներում տարածման կանխարգելման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՍիվիլՆեթին ասաց ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ «Իրավիճակը հետևյալն է․ խաղի վերաբերյալ իրականում նախարարությունը պաշտոնապես ոչ զանգով, ոչ պաշտոնական, որևէ ձևով ահազանգեր չի ստացել։ Բնականաբար, ոչ պաշտոնական աղբյուրներից տեղյակ ենք, որ այս խաղը գնալով դպրոցներում տարածում է ստանում և ծնողների շրջանում անհանգստություն է առաջացնում»,- ասաց Սարգսյանը։ Սարգսյանի խոսքով՝ իրազեկումը պետք է զգույշ իրականացնել․ «Որպեսզի ավելորդ լրացուցիչ հետաքրքրություն չառաջացնի խաղի նկատմամբ և […]