Rolling Stones ռոք խմբի մենակատար Միք Ջագերի սիրային նամակները՝ ուղղված իր նախկին սիրուհի և իր առաջին երեխայի մայր Մարշե Հանտին, կվաճառվեն աճուրդում, որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, հաղորդում է Newsru.com-ը:
Աճուրդի ազդագրում նշված է, որ այդ նամակները, գրված 25-ամյա Միք Ջագերի կողմից 1969թ. ամռանը, վկայում է երգչի պոետիկ էության մասին:
Միք Ջագերն այդ նամակները գրել էր Ավստրալիայից, որտեղ նա գտնվում է «Նեդ Քելի» ֆիլմի նկարահանումների պատճառով:
Աճուրդի տունը մտադիր է նամակների վաճառքից ստանալ 70-100 հազ. ֆունտ ստեռլինգ (11-160 հազ. դոլար):