Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

Ազգային ժողովը կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին, այժմ՝ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի (65 կողմ, 2 դեմ) և Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ (67 կողմ) հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ Գլխավոր դատախազի միջնորդությանը։

Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Աղազարյանը չի ընդունում իր մեղքը։
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեղադրվում է երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքները ապօրինաբար օտարելու և փողերի լվացման մեջ։

Տարոն Մարգարյանն այսօր չի ներկայացել ԱԺ նիստին։

Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Մարգարյանի անունից լրագրողներին հայտնել է, որ նա չի ընդունում իր մեղքը։

ԱԺ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել ու չեն մասնակցել ԱԺ-ի այսօրվա նիստին և պատգամավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ քվեարկությանը։

Մեկնաբանել