Մանչինին Մադրիդում հանդիպել է Ֆալկաոյի գործակալին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնել է Մադրիդ, որտեղ «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի գործակալ Ժորժե Մենդեշի հետ քննարկել է կոլումբացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցը: Հաղորդում է The Telegraph-ը:

Մանչինին Մենդեշին հայտնել է, որ անգլիական ակումբը Ֆալկաոյի դիմաց պատրաստ է 45 մլն եվրո վճարել «Ատլետիկոյին»: Եվ ինչպես հաղորդում է պարբերականը, ինքը ֆուտբոլիստը նշել է, որ կտեղափոխվի «Սիթի» միայն այն դեպքում, եթե տարեկան առնվազն 6 մլն եվրո աշխատավարձ ստանա:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել